Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ. Նիկոլ Փաշինյանը հաստատեց Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի լինելը

analitik.am

 

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց Միքայել Մինասյանի կողմից հրապարակած փաստաթղթի մասին:

Փաշինյանը, ըստ էության հաստատեց, որ նման փաստաթուղթ կա. «Պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են ստանում: Միակ աղբյուրը, որը կարող են ստանալ, Ադրբեջանն է, քանի որ եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան:

Ասեմ, որ այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին:

Այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այն պայմաններում, որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև այն 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին»:

Նույն շարքից