Տեսանյութեր Քաղաքականություն 

Ցավոտ հարցերի կարգավորումը մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ առումով պատերազմի բացառման, ՀՀ ու հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Միջազգային հանրությունն ավելի ու ավելի ակտիվ խոսում են Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին: Սա նշանակում է, որ միջազգային հանրությունն արձանագրում է. Որ հարցը կարգավորված չէ ու պետք է կարգավորվի: Ես ուզում եմ ընդգծել մեր կառավարության կամքը, գնալ ու կագավորել հարցը: Այս բոլոր դժվար, ցավոտ, պրոբլեմատիկ հարցերի կարգավորումը մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ առումով պատերազմի բացառման, ՀՀ ու հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար: Սա հեշտ գործ չէ, չափազանց դժվար գործ է: Այստեղ պետք է քաղաքական կամք, պետք է հարվածներ վերցնելու ընդունակություն, պետք է հանրության հետ բաց ու ազնիվ երկխոսություն: Մենք գնալու ենք այդ ճանապարհով: Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ես ուզում եմ, որ մենք նաև իլյուզիաների չտրվենք: Այո, այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն հատել է ՀՀ սահմանն ու իմ ասած երկարաժամկետ գործընթացի բնականոն մեկնարկի համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն րոպե առաջ լքի ՀՀ տարածքը:

Իդեալում մեր պատկերացումն այն է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով թե ՀՀ, թե Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվեն իրենց մշտական տեղակայման վայրեր, հետագայում ամբողջ սահմանին սահմանի պահպանություն իրականցնեն սահմանապահ ծառայությունները, ինչի համար կոչված են: Այսպիսի լուծման գնալը հեշտ չի լինելու, քանի որ այն ունի բազմաթիվ բարդություններ»:

Փաշինյանի խոսքերով, սա այն լուծումն է, որն իսկապես նշան կլինի տարածաշրջանի երկարաժամկետ կայունության համար:

Նույն շարքից