Գլխավոր Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի ասած աղմկահարույց փաստաթղթի մասին

analitik.am

 

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ինչ-որ փաստաթղթի մասին, որը պատրաստվում է ստորագրել Ադրբեջանի հետ: Նա որևէ բովանդակային մանրամասնություն չհայտնեց այդ փաստաթղթի մասին:

Analitik.am-փորձել է մեկնաբանություն ստանալ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրվելիք փաստաթղթի մասին՝ արդյո՞ք վերջինս տեղյակ է դրա մասին, դրա բովանդակության մասին:

«Հանրապետության նախագահը Ձեր նշած փաստաթղթին առնչվող գործընթացների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի մանրամասների և դրան վերաբերող քննարկումների մասին:

Հանրապետության նախագահը համարում է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»,-ասացին մեզ Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 

 

Նույն շարքից