Տնտեսություն 

4 ամիսների ընթացքում պետական պարտքն ավելացել է 804 մլն ԱՄՆ դոլարով

analitik.am

 

4 ամիսների ընթացքում պետական պարտքը ավելացել է 804 մլն ԱՄՆ դոլարով

2021 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 8,7 մլրդ ԱՄՆ դոլար, որը տարեսկզբի համեմատ աճել է 804 մլն ԱՄՆ դոլարով կամ 10%-ով։

Ակնհայտ է, որ այս պետական պարտքը բեռ է հանդիսանալու մեր երկրի համար, քանի որ այդ գումարներն ուղղվել են հիմնականում ընթացիկ ծախսերը (աշխատավարձեր, պարգևավճարներ, սոցիալական ծախսեր և այլն) ֆինանսավորելու համար։

Անշուշտ, գործող իշխանությունները վերարտադրվելու դեպքում կշարունակեն ավելացնել պետական պարտքը առանց մտածելու, թե հետագայում ո՞վ, ե՞րբ և ինչպե՞ս է վճարելու այդ պարտքը։ Այս կառավարությունը մի կողմից պարտք է վերցնում, մյուս կողմից խոշոր բիզնեսին վերադարձնում է գումարներ, այսինքն՝ ի հաշիվ հասարակության աջակցում է խոշորներին, իսկ բիզնեսն այդ գումարներն ուղղակի Հայաստանից դուրս է հանում։

Այս ֆինանսական ամենաթողության պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու պարտքը դարձել է 2960 ԱՄՆ դոլար։

Տնտեսագետ Սուրեն Պարսյան

  •  
  •  
  •  
  • 8
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    10
    Shares

Նույն շարքից