Սպորտ 

Ո՞վ կփոխարինի Զիդանին

analitik.am

 

Իտալական «Յուվենտուս»-ի նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կփոխարինի Զիդանին «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:

Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Ըստ պաբերականների, պաշտոնական հայտարարությունն այս մասին «արքայական ակումբը» կանի գալիք շաբաթվա ընթացքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կհեռանա ներկայիս ակումբից մրցաշրջանի ավարտին: Զիդանի որոշման պատճառը հոգեբանական և ֆիզիկական հոգնածությունն է:

Զիդանը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2019 թվականին: ֆրանսիացին արդեն իսկ մարզել էր «արքայական ակումբը» 2016-2018 թվականներին: Նրա ղեկավարության ընթացքում «Ռեալ»-ը երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, երկու անգամ նվաճել է Լա լիգայի հաղթողի կոչումը: Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ը հասավ Չեմպիոնների լիգայի կսաեզրափակիչ, որտեղ զիջեց անգլիական «Չելսի»-ին:

Նույն շարքից