Սպորտ 

Հարոյանը տեղափոխվում է Իսպանիայի առաջանություն

analitik.am

 

Այսօր պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի իսպանական «Կադիսում»: Հարոյանն Արաս Օզբիլիսից հետո հայ երկրորդ ֆուտբոլիստն է, ով ելույթ կունենա Իսպանական Լա լիգայում: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ֆուտբոլիստը խոսել է տեղափոխության մանրամասների, կայացած տրանսֆերի հարցում Խոակին Կապառոսի դերի և նոր թիմից իր սպասելիքների մասին:

«Ազգային հավաքականի վերջին հանդիպումներից հետո Խոակին Կապառոսն ինձ հարցրեց՝ արդյո՞ք կցանկանամ հանդես գալ Իսպանիայի Լա Լիգայում։ Ես պատասխանեցի՝ այո, շատ։ Նա ասաց, որ կօգնի ինձ այդ հարցում: Կապառոսի ներդրումն այս տեղափոխության հարցում շատ մեծ է․ հենց նրա միջնորդությամբ «Կադիսում» իմացան իմ մասին: Դրանից հետո զանգահարեցին ինձ և պայմանագիր առաջարկեցին։

Շնորհակալ եմ Խոակին Կապառոսին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ օգնեցին այս տրանսֆերի հարցում։ Շնորհակալ եմ նաև «Աստանայի» ղեկավարությանը, որը հասկացավ, թե որքան կարևոր է այս տրանֆերն իմ հետագա կարիերայի համար: Ակումբն ընդառաջեց ինձ, չնայած չէր ուզում հիմնական կազմի ֆուտբոլիստ կորցնել մրցաշրջանի միջնամասում։

Այս պահին բոլոր մտքերս դեռ «Աստանայի» հետ են, քանի որ թիմը չեմպիոնության համար է պայքարում և առաջին շրջանից հետո ոչ մի պարտություն չի կրել»:

Հնարավոր տեղափոխությանս մասին լուրը ստանալու օրվանից սկսել եմ հետևել «Կադիսի» մրցելույթներին: Շատ ուրախ եմ, որ դառնալու եմ այդ թիմի մասնիկը։ Միշտ երազել և հավատացել եմ, որ կարիերայիս մի հատվածում հանդես եմ գալու որևէ թոփ առաջնությունում»:

 

Նույն շարքից