Սպորտ 

Արցախցի սամբիստ Դավիթ Հովսեփյանը հաղթեց ադրբեջանցուն ու չեմպիոն հռչակվեց

analitik.am

 

Հայ սամբիստ Դավիթ Հովսեփյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի  սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Լիմասոլում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 58 կգ քաշային կարգում արցախցի Դավիթ Հովսեփյանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Մամադլիին և հռչակվեց չեմպիոն»,- նշված է ֆեդերացիայի Facebook–յան էջում։

Հիշեցնենք, որ Հայաստանն  առաջնությունում ներկայացնում են 35 մարզիկներ։

Նույն շարքից