Հասարակություն Պատահարներ 

Կոտայքում Ford Mondeo-ով բախվել է գազատար խողովակի երկաթե հենասյանը. կա 1 զոհ, 4 վիրավորների մեկը 7-ամյա երեխա է․ shamshyan.com

analitik.am

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արթուր Ապրեսյանը իր վարած Ford Mondeo մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Զովաբեր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Զովաբեր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթյա հենասյանը և մասամբ հայտնվել ձորակում, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Ա. Ապրեսյանը, ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 82-ամյա Մանիկ Ապրեսյանը, 32-ամյա Աստղիկ Սարգսյանը, 5-ամյա Դավիթ Ապրեսյանը և 7-ամյա Րաֆի Ապրեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով գազատար խողովակի երկաթյա հենասյունը տապալվել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով, քանի որ վթարից հետո, երբ ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրիավորներից Մ. Սպրեսյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Վարորդը, մահացածն ու վիրավորները՝ ընտանիքի անդամներ են:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Նույն շարքից