Քաղաքականություն 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող են այցելել Հայաստանի ու Ադրբեջանի սահման

analitik.am

 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող են պայմանավորվել առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի սահման այցելելու հարցի շուրջ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Նրա խոսքերով, շատ կարևոր է, որ համանախագահները կարողանան պայմանավորվել, ժամանել տարածաշրջան ու տեղում ծանոթանալ իրավիճակին, խոսեն կողմերի հետ:

Լուկաշևիչը հավելել է, որ կարևոր է նաև բնակչությանը միջազգային հումանիտար օգնություն հասցնելը, այդ հարցում ևս կան բազմաթիվ քննարկվող հարցեր:

 

Նույն շարքից