Սպորտ 

Հայ բռնցքամարտիկները Փարիզում են. 2 օրից կմեկնարկի ստուգատեսը

analitik.am

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը արդեն Փարիզում է և վերջին մարզումներն է անցկացնում վարկանիշային մրցաշարից առաջ, հայտնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան:

Մեր պատվիրակությունը մրցավայր է մեկնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ:

Թեպետ մրցաշարի կազմակերպիչ կողմը դեռ պաշտոնապես չի ներկայացրել մրցումային գրաֆիկը, բայց ըստ նախնական տվյալների մրցաշարի մեկնարկային օրը՝ հունիսի 4-ին մեր մարզիկներից ռինգ դուրս կգան 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Ներսիսյանի մրցակիցը կլինի Խորվաթիայի ներկայացուցիչը, իսկ Մանասյանը կմենամարտի անգլիացի բռնցքամարտիկի հետ:
Հիշեցնենք, որ Լոնդոնում կիսատ մնացած վարկանիշային մրցաշարի ժամանակ ՏՈԿԻՈ-2020-ի ուղեգիր նվաճել էր միայն Կորյուն Սողոմոնյանը:

Աղբյուր  ArmSport.am

Նույն շարքից