Տնտեսություն 

Հայաստանում բենզինի գները կրկին բարձրացել են, ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 460 դրամով. «Ժողովուրդ»

analitik.am

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում բենզինի գները բարձրացել են. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 460 դրամով, իսկ Պրեմիումը՝ 480 դրամ: Այս մասին է խոսում նաև պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի` այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 3 և 5.4 տոկոսով։

Իսկ, ահա, այս տարվա մայիսին, 2020թ. մայիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 49.6 և դիզելային վառելիքի՝ 38.3 տոկոսով գնաճ: Բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողների խոսքերով՝ թանկացման պատճառը դոլարի փոխարժեքի բարձր լինելն է, որը ազդեցություն է ունենում ներմուծվող ապրանքների գների վրա:

Դոլարի փոխարժեքը շարունակում է բարձր մնալ. Հայաստանի առևտրային բանկերում երեկվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 518 դրամ է, վաճառքինը՝ 522 դրամ: Մյուս կողմից՝ զգալի բարձրացել է նաև եվրոյի փոխարժեքը. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եվրոյի առքի առավելագույն գինը ՀՀ բանկերում երեկ կազմել է 627 դրամ, իսկ վաճառքինը՝ 641 դրամ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից