Միջազգային Ռազմական 

Տաջիկստանն ու Ղրղզստանը պայմանավորվել են խնդիրները լուծել բացառապես խաղաղ եղանակով

analitik.am

Ղրղզստանը և Տաջիկստանը պայմանավորվել են խաղաղ եղանակով կարգավորել ընդհանուր սահմանին ստեղծված իրավիճակը և հետ քաշել այնտեղից բոլոր ստորաբաժանումները, բացի սահմանապահ ջոկերից:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրների պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով համատեղ պետական հանձնաժողովի հանդիպման արդյունքում ստորագրված արձանագրության մեջ:

Նշվում է, որ հանձնաժողովի համանախագահները՝ Ղրղզստանի և Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարները, քննարկել են «Կարամիկ» սահմանային անցակետի մոտ տիրող իրավիճակը և «միաձայն հայտնել են, որ բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ եղանակով»:

Վերջիններիս ստորագրած արձանագրությամբ նախատեսվում է յուրաքանչյուր կողմից սահմանային դիրքերը 3 կմ հետ քաշել դեպի խորք, ինչպես նաև հետ քաշել զորքերը և զինվորական սարքավորումները, թողնել միայն սահմանապահ ջոկերը:

Նույն շարքից