Հասարակություն 

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

analitik.am

Կիրակի Իրանի հարավ-արեւմտյան Իլամ նահանգում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է Tasnim news-ը:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:24-ին Սալեխբադ քաղաքի մերձակայքում: Դա զգացել են մարդիկ հարեւան նահանգներում և Իլամի ուրիշ քաղաքներում:

Իլամ նահանգի ճգնաժամային կառավարման դեպարտամենտի գործադիր տնօրեն Այաթ Քեյսարբեյգին հայտնել է, որ տուժած շրջաններ են ուղարկվել փրկարարներ և օգնություն ցուցաբերող խմբեր: Նրա խոսքով՝ ավերածությունների և զոհերի մասին հաղորդագրություններ դեռևս չեն ստացվել:

Նույն շարքից