Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. մեքենան գլխիվայր ընկել է Աղստև գետը. Կան վիրավորներ

analitik.am

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 16։30-ի սահմաններում ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 112 կմ-ին՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկոլի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին  և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել Աղստև գետում։

Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով մեքենան դուրս են բերել Աղստև գետից։ Ոստիկանութունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Նույն շարքից