Քաղաքականություն 

Եթե մեր գերիները վերադարձած լինեին երկու ամիս առաջ, նրանք էլի 1-2 ամիս ուշացումով վերադարձած կլինեին. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Եթե մեր գերիները վերադարձած լինեին երկու ամիս առաջ, նրանք էլի 1-2 ամիս ուշացումով վերադարձած կլինեին: Արագածոտնում իր համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գերիների մասին իր երեկվա աղմկահարույց հայտարարությանը:

Փաշինյանը նշեց, որ երբեք չի խաբել գերի ընկածների հարազատներին, միայն մի դեպք է եղել, երբ ասել է, որ իրենց հարազատը վաղն այստեղ կլինի. «Եղել են բոլոր հավաստիացումները, սակայն դա չի ստացվել: Դա ինձ դաս է եղել, որ ես այլևս երբեք ժամկետ չասեմ: Ավելի լավ է ժամկետ չասել սուտ դուրս չգալ»:

Նա հավելեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր գերիները ժամ առաջ վերադառնան:

 

Նույն շարքից