Բարի օր Քաղաքականություն 

Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է Մոսկվայում Sputnik Արմենիա-ի աղբյուրը, մի քանի օր առաջ, մայիսին, երբ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ մայրաքաղաքում, կրկին հեռախոսազրույց է տեղի ունեցել նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

«Մենք փորձեցինք ճշտել այս տեղեկությունը երկրորդ նախագահի գրասենյակից։

Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց․ իրոք, Պուտինը և Քոչարյանը մայիսին կրկին հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, հայ-ռուսական հարաբերությունները, անդրադարձել նաև մի շարք այլ հարցերի։

Ընթացիկ տարում սա Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի նախագահի միջև տեղի ունեցող արդեն երրորդ հեռախոսազրույցն է»։

 

Նույն շարքից