Միջազգային Քաղաքականություն 

Հնարավոր է, որ Լավրովը մասնակցի Պուտինի ու Բայդենի հանդիպմանը

analitik.am

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարող է մասնակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Այո, բայց ձևաչափը և կազմը դեռ ամբողջությամբ համաձայնեցված չէ»,-ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ռյաբկովը նշել է, որ աշխատանքներ են տարվում նաև երկու երկրների նախագահների օրակարգի և հանդիպման վայրի համաձայնեցման շուրջ:

Նա կարծիք է հայտնել, որ ցանկացած դեպքում ԱԳՆ-ի միջոցով տեղեկատվություն չի տարածվի: Բացի այդ, դիվանագետի խոսքով, չի բացառվում ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի և ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի գագաթնաժողովին մասնակցությունը, բայց դեռ վերջնական որոշում չկա:

 

Նույն շարքից