Բարի օր Հասարակություն 

Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում

analitik.am

 

Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում։ Հիմնականում՝ ընտրացուցակներում ընդգրկվելու հետ կապված հարցերով։ Կոնկրետ մեզ ահազանգող քաղաքացին հերթում հարյուրքսանքանիերորդն էր։ Շատերը չեն կարողանում սպասում ու հեռանում են՝ ստիպված հրաժարվելով ընտրական իրավունքից։

Կոչ եմ անում.

1) ՀՀ ոստիկանությանը՝ շտապ ավելացնել սպասարկման ծավալները և ապահովել հոսքերի արդյունավետ կառավարումը (կոնկրետ մեկ բաժնում 12 պատուհանից այս պահին աշխատում է 4-5-ը՝ ըստ ահազանգող քաղաքացու).

2) Լրատվամիջոցներին՝ հանրայնացնել խնդիրը։

Ռուբեն Մելիքյան

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից