Գլխավոր Հասարակություն 

Սոչիում այսօրվա զոհերն ու մարդասպանը հայեր են /Տեսանյութ/

analitik.am

 

Սոչիում այսօրվա սպանության զոհերն են 35-ամյա Անդրանիկ Մաթևոսյանը և 36-ամյա Ալբերտ Աղազյանը։ Այս մասին հայտնում է «Baza»-ն։

Հիշեցնենք, որ Սոչիում փոխհրաձգության ժամանակ երկու դատական կարգադրիչ է սպանվել։ 61-ամյա Վարդան Կոչյանը, ով նույնպես հայ է, կրակ է բացել կարգադրիչների վրա:

Նախնական տեղեկություններով, դատական կարգադրիչները գնացել են նրա տուն, որը դատարանի որոշմամբ պետք է քանդվի: Տանտերը սկսել է կրակել, արդյունքում 3 կարգադրիչներից երկուսը մահացել են, երրորդը կարողացել է հեռանալ:

Տղամարդն արդեն ձերբակալված է:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից