Միջազգային 

Ռուսաստանը և Թուրքիան բարձր են գնահատել միացյալ կենտրոնի գործունեությունը Ղարաբաղում

analitik.am

Ռուսաստանը և Թուրքիան բարձր են գնահատել Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող միացյալ կենտրոնի գործունեությունը: Այս մասին տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ից` միջգերատեսչական խորհրդատվությունների արդյունքներից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Երեքշաբթի օրը Մոսկվայում տեղի են ունեցել  ռուս-թուրքական միջգերատեսչական խորհրդակցություններ Թուրքիայի Հանրապետության փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ: Ռուսական կողմից խորհրդակցություններին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարներ Սերգեյ Վերշինինը, Ալեքսանդր Գրուշկոն և Անդրեյ Ռուդենկոն:

«Անդրկովկասում, Ուկրաինայում և Կենտրոնական Ասիայում առկա իրավիճակի քննարկման համատեքստում հաստատվել է այս տարածաշրջաններում խաղաղությանն ու կայունությանը ուղղված ջանքերի միավորման տրամադրգվածությունը: Բարձր գնահատական է տրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների կանխման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ»,-ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նույն շարքից