Միջազգային Քաղաքականություն 

Բայդենը չեղարկել է TikTok-ը և WeChat-ն արգելելու Թրամփի հրամանը

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որն արգելում է չինական TikTok և WeChat սոցիալական ցանցերն ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Բայդենը նաև հանձնարարել է երկրի Առևտրի դեպարտամենտին նոր ստուգումներ անցկացնել անվտանգության հետ կապված խնդիրների մասով։

Հիշեցնենք, որ 2020-ի օգոստոսի 7-ին Թրամփը ստորագրել է հրաման, համաձայն որի՝ ԱՄՆ-ն պետք է դադարեցներ բոլոր գործարքները ByteDance-ի և Tencent-ի հետ, որոնց պատկանում են TikTok և WeChat հավելվածները:

Ըստ Թրամփի, մեսենջերը չափազանց շատ տվյալներ է հավաքում ամերիկացիների մասին, որոնք փոխանցվում են Չինաստանի իշխանություններին:

Փաստաթուղթն արգելում էր ամերիկացիներին որևէ գործ ունենալ այդ ընկերությունների հետ, այդ թվում՝ գովազդ գնել նրանցից: Խախտման դեպքում սահմանվել էր տուգանք:

 

Նույն շարքից