Գլխավոր Քաղաքականություն 

ԱԳՆ միակ փոխնախարարը ևս ազատման դիմում է գրել

analitik.am

 

Բոլոր փոխնախարարներն ազատման դիմումներ են գրել, այս պահին բավարարվել է մասնակի: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳՆ միակ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը:

Այսինքն, Ղևոնդյանը փաստեց, որ հրաժարական է տվել նաև ինքը, ուղղակի այս պահին իր դիմումը չի բավարարվել:

Ինչ վերաբերում է ԱԳՆ-ի աշխատանքին, փոխնախարարն ասաց, որ նախարարությունը 25 տարի աշխատել ու շարունակում է աշխատել ի օգուտ Հայաստանի Հանարպետության:

Հարցին, թե ինքն ինչու է ազատման դիմում գրել, Ղևոնդյանն ասաց՝ նույն դրդապատճառներով, ինչ՝ մյուս գործընկերները:

Թե ինչու Ավինյանը չի ստորագրել իր դիմումը, նա խնդրեց դիմել ստորագրողին:

 

Նույն շարքից