Գլխավոր Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանն՝ Արա Այվազյանի աղմկահարույց մեղադրանքների մասին

analitik.am

 

Պարոն Այվազյանի մեղադրանքների վերաբերյալ կարծում եմ, որ պետք է իրենցից հարցնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Ավինյանն ասաց, որ մայիսի 12-ից հետո գրեթե ամենօրյա ռեժիմով եղել են ԱԽ նիստեր, ԱԳ նախարարն ի պաշտոնե մասնակցել է դրանց, քննարկվել են բոլոր հարցերը, կայացված որոշումները կայացվել են այդ նիստերի ժամանակ՝ նախարարի մասնակցությամբ. «Բոլոր քննարկումները, որոնք ունեցել ենք, ԱԽ բոլոր անդամները տեղեկացված են եղել: Եթե կոնկրետ հարցի շուրջ մեղադրանք լինի, կխոսենք»:

Արդյո՞ք Այվազյանն անհամաձայնություն ունեցել է Նիկոլ Փաշինյանի առաջարկի հետ, որ պետք է զորքերը հայելային տարբերակով հետ քաշել ու տեղակայել դիտորդների: Ավինյանն ասաց, որ դա պետք է Այվազյանն ասի, ինքը մեկնաբանություն չի անի:

 

Նույն շարքից