Տեսանյութեր Քաղաքականություն 

Հանդիպումը եղել է Նիկոլի տանը, հաստատ ձայնագրել է․ Տեր-Պետրոսյանը խոսեց հայտնի հանդիպման մասին

analitik.am

 

Ես իր տանն եմ եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա ձայնագրությունը: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահը՝ պատասխանելով Փաշինյանի հայտարարությանը, թե 2018 թվականին ինքը վարչապետին ասել է, որ հողերը հանձնելու ժամանակն է:

Տեր-Պետրոսյանն ասաց, որ գնացել է մեկ բան ասելու. «Ինձ միշտ մտահոգել է Ղարաբաղի հարցը: Ես նրան ասել եմ՝ քո առաջին գործը պետք է լինի այն ժառանգությունը, որը ստացել ես Սերժ Սարգսյանից՝ փաստաթղթով:

Հարց է տալիս՝ ինչ ձևի: Ես ասացի, որ հենց հիմա թելադրում եմ, նամակ ես գրում ԱԳ նախարարին, պահանջում ես 2 օրվա մեջ քեզ ներկայացնեն ԼՂ կարգավորման իրավիճակն ապրիլի 18-ի դրությամբ:

Հարցրեց, թե ինչի է պետք, ասացի, որ ունենաս, թե ինչ ժառանգություն ես ստացել: Դրանից հետո ավելի լավ լուծում կբերես, դա կլինի քո պատիվը, ավելի վատը՝ կլինի քո խայտառակությունը:

Ես իմ փորձից դա արել եմ 2008 թվականին, երբ որոշել էի թեկնածությունս առաջադրել: Այս հարցն ինձ համար ամենագլխավորն էր: Ուզեցի ֆիքսել այն վիճակը, որ ՄԽ համանախագահները ներկայացրել էին որպես վերջին փաստաթուղթ, որովհետև Կազանյանից հետո էլի բաներ են փոխվել:

Ես հրավիրեցի ԱՄՆ դեսպանին, ասացի՝ հիմա ՄԽ համանախագահությունը հայտարարել է, որ կողմերի միջև Մադրիդյան սկզբունքների շուրջ առաջին պլանը համաձայնեցվել է 99 տոկոսով: Ասեցի՝ ոչ մի բան չենք պահանջում, խնդրում ենք տեղեկացրեք Բրայզային, թող այս 99 տոկոսը ցույց տա, թե ինչ է, ու առաջարկի կողմերին՝ որպես պաշտոնական փաստաթուղթ:

Մինչ այդ ՄԽ-ն պաշտոնական փաստաթղթեր չէր ներկայացնում: Մեր ժամանակ մեթոդն ուրիշ էր՝ համանախագահները գալիս էին պատրաստի փաստաթղթերով, մեզ հետ չէին բանակցում: Եթե կողմերից մեկը չէր համաձայնվում, լինում էր հաջորդը:

Արդեն Մադրիդյանի ժամանակ մեթոդը փոխել էին: Ասացին՝ ինչու: Ասացի, որ դա և՛ ինձ է պետք և՛ Սերժին, եթե ընտրվի նախագահ, որպեսզի մենք ֆիքսենք, թե որ կետից ենք սկսելու: Մեկ ամիս հետո Բրայզան պաաշտոնապես ներկայացրեց։

Նույն բանը Նիկոլին էի ասում, որ պետք է ֆիքսի, թե ինչ ժառանգություն է ստացել: Այլ բան չի եղել, բայց այդ ձայնագրությունը կպահանջեք Նիկոլից»։

Նույն շարքից