Կորոնավիրուս Հասարակություն 

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք

analitik.am

 

Արցախում հունիսի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք:

Մեկ օրում կատարվել է 35 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 639-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 757 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 187 քաղաքացու հետազոտություն, որից 873-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Այս պահին Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

 

Նույն շարքից