Տեսանյութեր Քաղաքականություն 

Լֆիկը, բանը... Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց հայ-ռուսական հարաբերությունների մասին

analitik.am

 

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից հետաքրքրվեցին, թե ինչ է մտածում նա հայ-ռուսական հարաբերությունների մասին, եթե հաշվի առնենք այն, որ կան գործիչներ, ովքեր արդեն խոսել են այդ մասին:

Օրինակ ԲՀԿ ղեկավարը խոսում է նոր ռազմաքաղաքական պայմանագրի մասին, Վանեցյանը խոսում է ավելի սերտ ինտեգրման մասին, մեկ այլ կուսակցություն խոսում է միութենական համաձայնագրի մասին:

«Այլ, ավելի կարկառուն անուններ կարո՞ղ եք տալ»,-ասաց նա՝ խնդրելով ավելի հանճարեղ մարդկանց ցիտել:

Լրագրողի արձագանքին, որ նախագահը կարող է ավելի հանճարեղ անուններ հիշել, նա ասաց. «Լֆիկը, բան… էլի ինչքան կուզեք»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, նախագահն ասաց, որ կարկառունների մի խումբ էլ կա, որ ասում են, պետք է ռուսների հետ հարաբերությունները խզեն, ՆԱՏՕ-ի գիրկը և այլն. «Դե թող տան իրար ու վերջացավ»:

«Հայ-ռուսական հարաբերությունները հաստատված են հրաշալի իրավաքաղաքական հիմքերի վրա: 1997 թվականին ստորագրված պայմանագիրը փայլուն իրավաբանական պայմանագիր է: Դրա տակ բազմաթիվ այլ օրենքներ կան: Այդ բոլորն իմ օրոք են կնքվել: Եթե դա չլիներ, մենք շատ ավելի շուտ պարտված կլինեինք Արցախում ու Նիկոլի բախտը կբերեր՝ էտ պարտությունն իր գլխին չէր կոտրվի»,-ասաց նա:

Տեր-Պետրոսյանը նաև կարծիք հայտնեց, որ ռուսները չեն հեռանալու Արցախից, եթե հեռանան, այնտեղ որևէ հայ չի մնա և հակառակը, եթե այնտեղ որևէ հայ չմնա, ռուսների համար դա վատ է:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից