Տեսանյութեր Քաղաքականություն 

Գարշելի է, հնդկական կինոյի այդ տեսարանները. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե որդուն կտա գերիների դիմաց

analitik.am

 

Գարշելի է, գերի տալ, սենտիմենտալ, հնդկական կինոյի այդ տեսարանները, ամոթ է դրա մասին խոսելը, ամոթ է մեր ժողովրդի համար: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Լևոն տեր-Պետրոսյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իր որդուն կտա ռազմագերիների վերադարձի համար:

«Ռազմագերիների վերադարձը, սահմանների հարցը, դրանք խնդիրներ են, որոնք Հայաստանի իշխանությունը պետք է լուծի Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ:

Հիմա ես ինչ էլ ասեմ, որևէ փաստ չունեմ, որ դա կարող է որևէ ձևով լուծվել: Հայաստանում պետք է լինի նորմալ կառավարություն, որը կկարողանա արժանապատիվ կերպով համագործակցել իր գործընկերների ու հակառակորդների հետ: Ուրիշ ոչինչ»,-ասաց նա:

Նույն շարքից