Տեսանյութեր Քաղաքականություն 

Մի օր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունենալու ենք նորմալ հարաբերություններ, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ նույնիսկ իր ընտանիքը չի կարողանում. Լևոն Տեր-Պետրոսյան

analitik.am

 

Այո, ես Նիկոլ Փաշինյանին համարում եմ ավելի մեծ չարիք, քան՝ Թուրքիայից ու Ադրբեջանից եկող վտանգը: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՀՀ առաջին նախագահը վստահություն հայտնեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մենք մի օր նորմալ հարաբերություններ ենք հաստատելու. «Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ նույնիսկ իր ընտանիքը չի կարողանում: Ես ինչ ասեմ: Մենք մի օր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու ենք: Դրանում շահագրգռված է նաև Ռուսաստանը: Ռուսաստանին ձեռ է տալիս, ամբողջ աշխարհին է ձեռ տալիս դա: Բայց դրա համար Հայաստանում պետք է նորմալ իշխանություն լինի:

Եթե Նիկոլը մնա, գիտենք, թե ինչ է լինելու: Ռոբերտ Քոչարյանն իրատես չէ, նրա տեսադաշտի կենտրոնն ինքն է: Նա իրենից բացի որևէ բան չի տեսնում: Նրան թվում է, որ կարող է ամեն ինչ անել, տեսել ենք արածը, թող անի»:

«Նիկոլը տեղով սպառնալիք է: Կեսը կործանել է, կեսն էլ կկործանի»,-հավելեց նա:

Նույն շարքից