Տեսանյութեր Քաղաքականություն 

Բոյով, սիրուն... Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, թե ով պետք է լինի Հայաստանի վարչապետը

analitik.am

 

Այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, պատասխանելով հարցին, թե ով պետք է գլխավորեր ստեղծվելիք դաշինքի ցուցակը, եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ընդունեին իր առաջարկը, հայտարարեց, որ նա պետք է լինի ճգնաժամային կառավարության մի տեխնոկրատ, փորձված, կառավարչական ունակություններով օժտված մարդ, ով կարող է 1-2 տարում լիովին աշխատեցնել այս ջախջախված պետական մեքենան, որը լիովին է ջախջախված է. «Ո՛չ ոստիկանությունն է իր գործն անում, ո՛չ դատարանները, ոչ մեկը:

Մենք 90-ին այդպիսի վիճակ ստացանք: Գիշերները Երևանում ոնցոր ռազմաճակատ լիներ, ամեն կողմից կրակում էին: Մենք մի քանի ամսում Աշոտ Մանուչարյանի ու Վանո Սիրադեղյանի հետ վերականգնեցինք»:

«Այսօր պետական մեքենա գոյություն չունի, ոստիկանությունը զբաղված է ընտրական բաներով, քրեական տարրը ծաղկում է՝ սպանություններ բաներ: Դա նրանից է, որ ոստիկանությունն այլ գործով է զբաղվում: Ոստիկանությունն ամիսներ շարունակ հրապարակում էր»,-հավելեց նա:

«Այդ թեկնածուն չէր լինելու ՀԱԿ, դաշնակ, ՔՊ: Պետք է լիներ մասնագետ, ոչ քաղաքական դեմք: Ճգնաժամային պահերի հրավիրում են տեխնոկրատի, ով կարողանում է կարճ ժամանակում դուրս գալ ու երկիրը հանձնել քաղաքական ուժերին»,-նշեց նա:

Հարցին՝ անուններ կա՞ն, Տեր-Պետրոսյանն ասաց՝ եթե անցնեն խորհրդարան, ամեն ինչ անելու են, որպեսզի քաղաքական դեմքերից որևէ մեկը՝ Քոչարյանը, Նիկոլը, Ծառուկյանը, չպետք է լինեն վարչապետ:

Պետք է լինի ճգնաժամային կառավարման կառավարության կառավարիչ, տեխնոկրատ: Քաղաքական որևէ դեմք եղավ, Հայաստանը կկործանվի, այս փողոցային պայքարը չի դադարեցվելու, որը կարող է վերածվել զինված պայքարի»,-ասաց նա՝ հավելելով, որ կգտնվի մի հատ շատ սիրուն, բոյով, հրաշալի ունակություններով մարդու:

Ինչ վերաբերում է Քոչարյանին, Տեր-Պետրոսյանն ասաց, որ նա իրոք ճգնաժամային կառավարիչ է՝ ստեղծում է ճգնաժամեր ու կառավարում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից