Հասարակություն 

Ադրբեջանում խոստացան, որ շուտով Բաքվում դատարանի առաջ են կանգնելու Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Յուրի Խաչատուրովը և նաև մի քանի այլ գեներալներ

analitik.am

 

Ադրբեջանական խորհրդարանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավորն այսօր ուղիղ եթերում հայտարարեց, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ այս օրերին իրենց երկրում ընթացող դատերը չսահմանափակվեն միայն այնտեղ գտնվող հայերով։

Սահիբ Ալիևը խոստացավ, որ իրենք շուտով Բաքվում դատարանի առաջ են կանգնեցնելու և ըստ ադրբեջանական օրենքների՝ դատելու են նաև ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, գեներալ Յուրի Խաչատուրովին և նաև մի քանի այլ գեներալների, որոնց անունները դեռ տալ չի ցանկանում։

Պա՞րզ է, չէ՞, թե Ադրբեջանում ամենաշատ ո՞ւմից են վառված և ինչո՞ւ են երազում հենց այդ մարդկանց Բաքվում տեսնել։

Թվում է՝ պարզ է, թե ում վրա են հույս դնում նման հայտարարություններ անելուց, բայց գերագնահատում են թե նրա, թե իրենց հնարավորությունները։

Իրանագետ Արտյոմ Տոնոյան

Նույն շարքից