Հասարակություն 

Լևոն Տեր-Պետրոսյանը պատերազմի ամենաօրհասական պահին Հ1-ի ուղիղ եթերում բացահայտել է Արցախում կռվողների, այդ թվում՝ դաշնակցականների թիվը. Էլբակյան

analitik.am

 

Ո՞ՒՄ ՉԸՆՏՐԵԼ

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ կոմպրոմատների պատերազմ է սկսվել, և իր համար կեղտոտ քարոզչությունը գարշելի է։

Տեսնես այս մարդը, իրեն կոչելով պատմաբան, իրոք կարծո՞ւմ է, թե ոչ մեկը ոչինչ չի հիշում։ Օրինակ՝ ըստ նրա՝ չե՞նք հիշում, թե ինչպես էր նա Արցախում կռվող ՀՅԴ դեմ 1992 թ․-ին կեղտոտ քարոզչություն իրականացնում՝ «կոմպրոմատ» հրապարակելով, որ դաշնակցականները՝ Հրայր Մարուխյանի գլխավորությամբ, 1988 թ․-ին Սևանում գաղտնի հանդիպել են ԿԳԲ աշխատակիցների հետ, որ ՀՅԴ անդամներն աղքատ երկրում 100$ են ստանում Բյուրոյից և այլն…

Կամ չե՞նք հիշում, թե ինչպես էր նա 1992 թ․ ամռանը՝ պատերազմի ամենաօրհասական պահին, Հ1-ի ուղիղ եթերում բացահայտում Արցախում կռվողների, այդ թվում՝ դաշնացկականների թիվը։ Այսինքն՝ հանուն ներքաղաքական նպատակների պատերազմական գաղտնիք էր բացահայտում։

Թե բա գարշելի է։ Բա մեզ համար ինչքան գարշելի են քո դրած պետականաքանդ հիմքերը՝ քո հոգեզավակով հանդերձ։

Էդգար Էլբակյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից