Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան և Ուկրաինան հերթական համաձայնությանն են եկել

analitik.am

 

Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերի հրամանատար Ահմեթ Քենդիրը հանդիպում է ունեցել Ուկրաինայի սահմանային պահպանության ծառայության ղեկավար Սերգեյ Դեյնեկոյի հետ: Այս մասին հայտնում է Ուկրաինայի սահմանային պահպանության ծառայությունը:

Կողմերը համաձայնության են եկել Սև ծովի՝ իրենց պատկանող գոտիներում համակարգված վերահսկողություն իրականացնելու և համատեղ որոնողափրկարարական վարժանքներ կազմակերպելու հարցում:

Քենդիրը և Դեյնեկոն քննարկել են սևծովյան տարածաշրջանի ծովային երթևեկությանն ուղղված առկա սպառնալիքներն ու մարտահրավները, երկրների ծովային սահմանների ներկա վիճակը և երկու հաստատությունների համագործակցության մի շարք հարցեր:

Նշվում է, որ վերսկվելու են նաև թուրքական և ուկրաինական նավերի բարեկամական այցերը:

ermenihaber

 

Նույն շարքից