Հասարակություն Ռազմական 

Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 զոհված զինծառայողի աճյուն

analitik.am

Վարանդայի (Ֆիզոլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն։

Նույն շարքից