Քաղաքականություն 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները փակցվում են մյուս ուժերի արդեն իսկ փակցրած պաստառների վրա. ԼՀԿ

analitik.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները փակցվում են մյուս ուժերի, արդեն իսկ փակցրած պաստառների վրա: Այս մասին ահազանգում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

«Երևանի տարբեր հատվածներում ականատես ենք լինում այս արատավոր պրակտիկային.

ԿԸՀ կողմից բոլոր 26 ուժերի քարոզչական պաստառների համար նախատեսված ցուցատախտակի ողջ մակերեսը գրավվում է մեկ կոնկրետ ուժի ներկայացուցչի պաստառներով։

Այս ուժի ներկայացուցչի պաստառները փակցվում են մյուս ուժերի, արդեն իսկ փակցրած պաստառների վրա, ինչը երևում է կից նկարում։

Հարգանքով`

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն»,- ասված է Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից