Հասարակություն Պատահարներ 

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ shamshyan.com

analitik.am

Այսօր՝ ժամը 19:50-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Լանջիկ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել նոր կառուցվող ճանապարհի ասֆալտապատած հատվածում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է:

Փաստի առթիվ Ա. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Նույն շարքից