Քաղաքականություն 

Րոպեներ առաջ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը․ փաստաբան

analitik.am

Փաստաբան Գայանե Պապոյանը հայտնում է․

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ րոպեներ առաջ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը (Արմավիրի նախկին քաղաքապետ)։

Հայտարարում ենք, որ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։ Ամբողջը շինծու և ապօրինի է։ Այն նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը։

Ռ.Խլղաթյանի պաշտպաններ՝
Գայանե Պապոյան
Արսեն Սարդարյան»,-նշել է նա։

Նույն շարքից