Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը «քնկոտ Ջո» Բայդենին հորդորել է չննջել Պուտինի հետ հանդիպմանը

analitik.am

 

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով չննջել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

«Հաջողություն Բայդենին նախագահ Պուտինի հետ բանակցություններում: Չննջեք հանդիպմանը, և խնդրում եմ նրան (Պուտինին) փոխանցել իմ բարեմաղթանքները»,-ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը Բայդենին տվել էր «քնկոտ Ջո» մականունը:

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը տեղի կունենա Ժնևում՝ հունիսի 16-ին: Սա կլինի Պուտինի ու Բայդենի առաջին անձնական հանդիպումը վերջինիս՝ որպես ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր:

Բացի այդ, Ռուսաստանի նախագահի համար սա կլինի վերջին մեկուկես տարվա ընթացքում առաջին արտասահմանյան ուղևորությունը:

Գագաթնաժողովը տեղի կունենա Վիլլա Լա Գրանժում:

 

Նույն շարքից