Միջազգային Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով համաժողովին

analitik.am

 

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մերժել է հունիսի 22-24-ը Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով համաժողովին մասնակցելու Ռուսաստանի առաջարկը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով համաժողովին մասնակցելու Ռուսաստանի առաջարկը մերժվել է: Ի՞նչը կարող է ավելի լավ վկայություն լինել ՆԱՏՕ-ի և նրա գլխավոր քարտուղարի (Յենս Ստոլտենբերգի) իրական մտադրությունների մասին»,-ասել է նա:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից