Հասարակություն 

Տեղի կունենա հրատապ մամուլի ասուլիս

analitik.am

 

Այսօր ժամը 11:00-ին տեղի կունենա Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի գործով հրատապ մամուլի ասուլիս: Բանախոսներն են փաստաբան Գայանե Պողոսյան ու«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։

Ավելի վաղ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որում մասնավորապես ասված էր.

Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը (Արմավիրի նախկին քաղաքապետ)։

Հայտարարում ենք, որ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։ Ամբողջը շինծու և ապօրինի է։ Այն նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը։

Ռ.Խլղաթյանի պաշտպաններ՝

Գայանե Պապոյան

Արսեն Սարդարյան

ԼՐԱՑՎԱԾ՝

Ձերբակալության իրավաչափության վերաբերյալ պաշտպաններիս բողոքը ներկայացվել է դատարան!!

 

Նույն շարքից