Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանի հետ պետք է ոչ թե կոնֆլիկտի մեջ մտնել, այլ համագործակցել․ Նարիշկին

analitik.am

 

Այլ երկրների իշխանությունները պետք է հասկանան, որ Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ մտնելու կարիք չկա, և ավելի լավ է ողջ ներուժն ուղղել համագործակցությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

«Համագործակցել միջազգային իրավունքի հիման վրա՝ փոխադարձ հարգանքի և գործընկերների շահերը հաշվի առնելու հիման վրա»,-պարզաբանել է նա։

Ըստ Նարիշկինի, դա կսահմանի, թե ապագայում ինչպիսի տեսք կունենա ոչ բարեկամ երկրների ցուցակը: Նա նշել է, որ Ռուսաստանն ինքնիշխան պետություն է, որի քաղաքացիները գնահատում են մարդկային ընդհանուր արժեքները․ «Ուստի ուժի և շանտաժի դիրքերից Մոսկվայի հետ զրույցը լավ բանի չի բերի»,-շեշտել է նա՝ նշելով, որ Ռուսաստանը շահագրգռված է ոչ բարեկամ պետությունների ցուցակի կրճատմամբ:

«Այդուհանդերձ, մի բան հաստատ է. Ռուսաստանը շահագրգռված է, որ այս ցուցակը ոչ թե ընդլայնվի, այլ կրճատվի»,-ասել է նա:

 

Նույն շարքից