Միջազգային Քաղաքականություն 

Նա պատրաստ է․ Բայդենի կինը խոսել է Պուտին-Բայդեն հանդիպման մասին

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլը, Սպիտակ տան մամուլի կենտրոնում լրագրողների հետ զրույցում խոսել է Ժնևում Բայդենի և Պուտինի հանդիպման մասին:

«Աստված իմ, նա չափից դուրս պատրաստ է»,-ասել է ԱՄՆ առաջին տիկինը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը պատրաստ է հանդիպմանը:

Նրա խոսքերով, Բայդենը «շաբաթներ շարունակ» պատրաստվում է նման գագաթնաժողովների, և «սիրում է արտաքին քաղաքականությունը»:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից բացի, ԱՄՆ նախագահն իր արտասահմանյան շրջագայության ընթացքում նախատեսում է բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, հանդիպում Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ, ՆԱՏՕ-ի հանդիպում և ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողով:

 

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից