Հասարակություն 

Պատերազմական 2020 թվականին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում եղել են աշխատակիցներ, ովքեր աշխատավարձից ավելի պարգևավճարներ են ստացել. աղաղակող փաստեր. «Հրապարակ»

analitik.am

 

«Հրապարակ»-ը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջագայությունների ընթացքում իր բոլոր մեղքերն ու ձախողումները փորձում է բարդել նախկին «թալանչիների» վրա ու ասում, որ նրանք են զինվորի հացի ու բանակի փողը տասնամյակներ շարունակ գողացել, և հենց դրա պատճառով է, որ ունենք այն, ինչ ունենք, իսկ իրենք  թալանով չեն զբաղվում, բյուջեն չեն մսխում, Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) 2020 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունից պարզ է դառնում, որ Փաշինյանի իշխանության ներսում կոռուպցիոն դրսևորումները չեն զիջում նախկին երևույթներին։ Այսինքն՝ հեղափոխականներն էլ են աչքի ընկնում բյուջեից միլիոններ գրպանելու մեծ ախորժակով։ Նախ կարևոր է նշել, որ ՀՊ-ն ոչ թե գերատեսչությունների ծախսերն ամբողջությամբ է ուսումնասիրում, այլ դրանց մի մասը՝ ընտրովի։

Այսպիսով՝ 2020 թվականի ընթացքում վարչապետ Փաշինյանի աշխատակազմում եղել են աշխատակիցներ, ովքեր աշխատավարձից ավելի պարգևավճարներ են ստացել։ 2020-ի ընթացքում «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է մոտ 2.5 միլիարդ (2 566 055 800) դրամ վարչապետի աշխատակազմին, որի շուրջ կեսը՝ որպես աշխատավարձ, իսկ մոտ 363 միլիոն դրամը` պարգևավճար, մնացածը` եկամտահարկ, արձակուրդային, տարբեր սոցվճարներ։ Պարգևավճարներն ամենաքիչը տրվել են պատերազմի մեկնարկին՝ հոկտեմբեր ամսին, պարգևատրվել է ընդամենը 1 աշխատակից՝ 294 հազար դրամով, իսկ սեպտեմբերին պարգևատրվել է 504 աշխատակից՝ ընդհանուր 56 միլիոն դրամի։ Մինչդեռ դեկտեմբերին մեծ է եղել ե՛ւ պարգևատրվողների թիվը, ե՛ւ պարգևավճարի չափը՝ 500 աշխատակից ստացել է մոտ 235 միլիոն դրամ, միջինացված հաշվարկով՝ յուրաքանչյուր աշխատակցի մոտ կես միլիոն՝ 500 հազար դրամ պարգևավճար է տրվել։ Պատերազմում կրած պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը թերևս այս ճանապարհով է որոշել կանխել թիմից արտահոսքը և իր կողքին պահել աշխատողներին։ Պալատի զեկույցում նշված է, որ աշխատավարձի չափը գերազանցող պարգևավճարը հակասում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կետին, ըստ որի՝ այն չպետք է գերազանցի մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափը»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից