Հասարակություն 

Ոստիկաններն իսկապես այցելել են համայնքի բնակիչներին. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

analitik.am

 

ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից մեկի ներկայացուցիչը հայտարարել է, թե ոստիկանները Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում անօրինական կերպով միջամտել են նախընտրական գործընթացներին։

Հայտնում ենք, որ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

Ոստիկաններն իսկապես այցելել են համայնքի բնակիչներին՝ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություններ վերցնելու նպատակով, առ այն, որ Արծվանիկի վարչական ղեկավարը բնակիչներին պարտադրել է առաջիկա ընտրություններում քվեարկել մասնակից ուժերից մեկի օգտին և հայտարարել է, որ հակառակ դեպքում նրանց կզրկի ՙԶՊՄԿ՚ ՓԲԸ-ից պոչամբարի համար պայմանագրով տրամադրվող 40 հազար դրամ աջակցությունից։

Այցերի ընթացքում ոստիկանները հանդիպել են համայնքի տասնյակ բնակիչների և վերցրել բացատրություններ։
Հետաքննությունը շարունակվում է։

ՀՀ Ոստիկանություն

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  •  
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից