Քաղաքականություն 

Հերթական պաշտոնյան, ով ուղարկվեց արձակուրդի

analitik.am

 

Վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանը Տիգրան Ուլիխանյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, Պետական վերահսկողական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով՝

1. Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 10-18-ը ներառյալ։

2. Տիգրան Ուլիխանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում պետական վերահսկողական ծառայության ղեկավարին կփոխարինի պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը:

Նույն շարքից