Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իր ընտրողներին ընտրության գնալ մինչև կեսօր. Աշոտյան

analitik.am

 

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրսով մոբիլիզացվող իր էլեկտորատին հանձնարարել է ընտրությունների տանել մինչև օրվա առաջին կեսը:

Այսինքն, «նիկոլականները» քվեարկության են գնալու մինչև կեսօր, հետո ընտրատեղամասերում ինչ-որ բաներ են հրահրվելու, որպեսզի խաթարվի մնացածի քվեարկությունը:

Այսպիսով, մյուս քաղաքացիները չեն կարողանա հասցնել մասնակցել ընտրություններին: Քանի որ տեխնիակակն պայմաններով պայմանավորված մի հոգու ընտրությունն ավելի երկար է տևելու, ենթադրյալ հրահրված միջադեպերի արդյունքում ոչ բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել ընտրություններին, ժամը 20։00-ին դռները փակվելու են ու Փաշինյանին կողմ քվեարկողները հաղթելու են:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից