Հասարակություն 

Հոկսեն Միրզոյանը նշում է ծննդյան 60-ամյակը

analitik.am

 

Օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանը նշում է ծննդյան 60-ամյակը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Անվանի մարզիկը երկար տարիներ լավագույնս է ներկայացրել հայկական սպորտն աշխարհում և ունեցել բացառիկ նվաճումներ. նա Օլիմպիական խաղերի և աշխարհի, ինչպես նաև ԽՍՀՄ առաջնությունների բազմակի չեմպիոն է, ռեկորդների հեղինակ:

Այժմ էլ Հոկսեն Միրզոյանը մեծ ավանդ է ներդնում հայկական սպորտի ձեռքբերումներում՝ լինելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ:

ԿԳՄՍ նախարարությունը ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ ջերմորեն շնորհավորում է վաստակաշատ մարզիկին, մաղթում քաջառողջություն և հաջողություններ։

 

Նույն շարքից