Հասարակություն 

Մտահոգիչ արդյունքներ՝ Սևանից

analitik.am

 

Վերջին օրերին հերթական անգամ Սևանա լճում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն իրականացրել է ջրի նմուշառումներ և հետազոտություններ:

Ըստ կենտրոնի՝ արդյունքները մտահոգիչ են:

Լճի ծաղկման պրոցեսը սկսվել է, ինչի հետևանքով թափանցիկության արժեքը դիտվել է շատ ցածր՝ 2-2.7 մ տիրույթում:

Մեծ Սևանում առկա է ավելի մուգ գունավորում՝ նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով:

Լուծված թթվածնի կոնցենտրացիան դիտվել է 4.8-9.6 մգ/լ տիրույթում (նվազագույն արժեքը դիտվել է Փոքր Սևանի 30մ խորության շերտում):

Ջրի ջերմաստիճանը Փոքր Սևանի 60 մ խորության շերտում 3.8 աստիճան է, իսկ Մեծ Սևանի 30 մ խորության շերտում՝ 5.5 աստիճան:

Սևանա լճի ջրի որակի արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից