Հասարակություն 

Չինական մարսագնացը սելֆի է արել Կարմիր մոլորակի վրա

analitik.am

 

Չինական մարսագնացը սելֆիներ է արել Կարմիր մոլորակի վրա: Այս մասին հայտնում է Չինաստանի տիեզերական ազգային վարչությունը:

Լուսանկարներն արվել են Ուտոպիա հարթավայրի տարածքում, որը գտնվում է Կարմիր մոլորակի հյուսիսային կիսագնդում:

Սկզբում մարսագնացը մի քանի լուսանկարներ է արել շրջապատող լանդշաֆտներից, որտեղից պարզ երևում են խառնարանները: Հետո այն տեղաշարժվել է վայրէջքի վայրից 10 մետր հարավ, տեղադրել տեսախցիկը, վերադարձել մեկնարկային դիրք և լուսանկարել ինքն իրեն:

 

 

Նույն շարքից