Հասարակություն Տեսանյութեր 

Լոռու մարզպետը «սրտառուչ» դրամատիկ շոու էր կազմակերպել՝ Փաշինյանին տանելով հարազատ քրոջ որդու շիրիմին. Yerkir.am

analitik.am

 

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, հանուն պաշտոնի, Փաշինյանին «զոհաբերեց» անգամ որդեկորույս հարազատներին։ Անցումային այս խառը իրավիճակում մեր քնարական հերոսը Մեծավանի գերեզմանատանը «սրտառուչ» դրամատիկ շոու էր կազմակերպել՝ Փաշինյանին տանելով հարազատ քրոջ որդու՝ Սեւակ Սերոբյանի շիրիմին։

Մեծավանում նախընտրական քարոզարշավի ելույթից հետո Արցախը բեռ համարող և 2020 թ. այն դավաճանաբար թշնամուն հանձնած Փաշինյանը գնաց գերեզմանատուն՝ իբրև թե հարգանքի տուրք մատուցելու Արցախում զոհված տղերքի հիշատակին: Հայրենադավ դեմքին ցավողի արտահայտություն հաղորդելով՝ վերջինս խնկարկեց եւ ծաղկեդրում արեց Սեւակ Սերոբյանի շիրիմին, որտեղ նրան սպասում էին Սեւակի հարազատները:

Զոհվածի մայրը՝ Արամ Խաչատրյանի ազգականը, սրբելով արցունքները ասաց. «Սեւակ ջան, երկնքից նայի տես ո՞վ է եկել քո մոտ, երկնքից դու տեսնում ես, միշտ սիրել ես իրան, միշտ հարգել ես իրան»: «Հայրենասեր եւ զինվորասեր» Փաշինյանն էլ խիստ հուզված համբուրեց սեւազգեստ մոր ձեռքերը, իսկ վշտաբեկ կինը հեկեկում էր. «Ես արժանի չեմ»։

Yerkir.am-ին մարզից փոխանցեցին, որ Լոռիում միայն Սեւակը չէ, որ զոհվել է Արցախյան պատերազմում։ Բանն այն է, որ ծնունդով մեծավանցի Արամ Խաչատրյանին՝ շեֆի նախընտրական քարոզարշավին լիրիկական զեղումներ ապահովելու համար բացի իր հարազատներից այդպես էլ չի հաջողվել Փաշինյանի համար գերեզմանատուն տանել որդեկորույս, սգացող ընտանիքների։

Նույն շարքից