Քաղաքականություն 

Բերդավանի հետ կապված շատ ծանր իրադարձություն ենք ունեցել, երբ մեր Կարենը գերեվարվեց. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

2018 թվականին Բերդավանի հետ կապված շատ ծանր իրադարձություն ենք ունեցել, երբ մեր Կարենը գերեվարվեց: Բերդավանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր էլ Ադրբեջանում շինծու դատավարություններ են տեղի ունենում: Հիշո՞ւմ եք, որ Կարենին նույնպես դատապարտեցին, 20 տարի ազատազրկման: Հիմա նա վերադարձել է հայրական օջախ:

Ես մեր գերեվարվածների հարազատների հետ հանդիպելիս միշտ Կարենի օրինակն եմ բերում»,-ասաց նա:

«Գերությունից վերադարձած մեր բոլոր հայրենակիցներին պետք է աջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շուտ վերադառնան լիարժեք կյանքի»,-հավելեց նա:

 

Նույն շարքից